Բաժին. Ֆինանսական

Դրամի փոխարժեքը 10:45-ի դրությամբ` դոլարը կրկին թանկացել է

Այսօր՝ հունվարի 26-ի ժամը 10:45-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 472 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 475 դրամ: Կարելի է արձանագրել, որ ուրբաթ օրվա համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 527 դրամ՝ առք և 535 դրամ՝ վաճառք:

Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.25 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.60 դրամ:

Share