Բաժին. Ֆինանսական

2014-ին ռուս-ճապոնական առևտրաշրջանառությունն աճել է 1,39%-ով

Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով` 2014-ին ռուս-ճապոնական առևտրաշրջանառությունը 2013թ. ցուցանիշի համեմատ աճել է 1,39%-ով և կազմել 33,9 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքով հաշված): 

Նախորդ տարում երկու երկրների միջև առևտրային հաշվեկշիռը փոփոխվել է հօգուտ Ռուսաստանի և հասել 15,5 մլրդ դոլարի:

Ռուսական արտահանումը Ճապոնիա աճել է 5%-ով` մինչև 24,7 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Ճապոնիայից ներկրվող ապրանքների ծավալը նվազել է 7,2%-ով և կազմել 9,8 մլրդ դոլար:

Ճապոնական ներկրման հիմնական մասը, նախկինի պես, կազմում են ավտոմեքենաներն ու մեքենաշինական սարքավորումները, որոնց բաժին է ընկնում ընդհանուր մատակարարումների համապատասխանաբար` 54,4%-ը և 13,3%-ը: Ռուսական արտահանման կառուցվածքում գերակշռում են հանքային վառելիքը, մետաղները և արդյունաբերական ապրանքները, որոնք կազմում են Ճապոնիա արտահանվող ռուսական ապրանքային հոսքի ավելի քան 96%-ը:

Ճապոնական ֆիննախի տվյալներով` 2014-ին ՌԴ-ից հում նավթի գնման ծավալներն ավելացել են մոտ 12,3%-ով, իսկ հեղուկացված գազի մատակարարումները` նվազել 1,4%-ով:

Share