Բաժին. Ֆինանսական

Microsoft-ի զուտ շահույթը նվազել է

2014թ. հոկտեմբեր-դեկտեմբերին ամերիկյան Microsoft կորպորացիայի զուտ շահույթը նվազել է 10%-ով և կազմել 5,9 մլրդ դոլար` մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արձանագրված 6,6 մլրդ դոլարի համեմատ: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Հաշվետու եռամսյակում Microsoft-ի եկամուտներն ավելացել են 8%-ով և կազմել 26,5 մլրդ դոլար: Օպերացիոն շահույթը գնահատվել է 7,7 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն եռամսյակում նկատված 7,9 մլրդ դոլարի համեմատ:

Surface Pro 3 պլանշետների վաճառքից կորպորացիան ստացել է 1,1 մլրդ դոլարի եկամուտ: Անցած ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում Microsoft-ը կարողացել է իրացնել 6,6 մլն միավոր Xbox խաղային կոնսոլ:

Ծրագրային ապահովման խոշորագույն մշակողի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ բորսայում: Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 387,5 մլրդ դոլար:

Share