Բաժին. Ֆինանսական

Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ` դոլարը կրկին թանկացել է

Այսօր՝ հունվարի 28-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 475,5 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 478 դրամ: Կարելի է արձանագրել, որ երեկվա համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.5 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 535 դրամ՝ առք և 541 դրամ՝ վաճառք:

Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 6,96 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.28 դրամ:

Share