Ասիական ֆոնդային բորսաներում քիչ առաջ ավարտված առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 17606.22 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 1413.58 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 2.70%-ով և կազմել 3262.31 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 24595.85 կետ: