Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ բյուջեն 2016-ին կկազմի 4 տրլն դոլար

2016թ. դաշնային բյուջեի շրջանակներում ԱՄՆ վարչակազմն այսօր Կոնգրեսից 4 տրլն դոլար կխնդրի: New York Times թերթի տվյալներով` բյուջեի պակասուրդը կկազմի 474 մլրդ դոլար: Ինչպես նկատում է պարբերականը, այս գումարը հավասար է ՀՆԱ-ի 2,5%-ին: Ընդ որում` կանխատեսվում է, որ մինչև 2025թ. այդ ցուցանիշը կբարձրանա մինչև 687 մլրդ դոլար:

Նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկությունների հիմնական կետը վերաբերելու է արտասահմանում եկամուտներ ունեցող խոշոր կորպորացիաներին: Սպիտակ տունը քանիցս է նշել, որ անելու է ամեն բան, որպեսզի այլ երկրներում գործող ամերիկյան ընկերություններն իրենց շահույթի մի մասը վերադարձնեն ԱՄՆ բյուջե և ստեղծեն նոր աշխատատեղեր:

Բացի այդ, ենթադրվում է, որ կքննարկվի հարուստ ամերիկացիներից գանձվող հարկերի բարձրացման գաղափարը:

Փորձագետների կարծիքով` բյուջեի նոր նախագծի շուրջ Վաշինգտոնում տեղի կունենան քաղաքական լուրջ վեճեր:

Share