Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ի իշխանությունները հետաքրքրված են Moody’s գործակալությունով

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Moody’s միջազգային վարկանիշային գործակալության նկատմամբ` կապված 2008թ. ֆինանսական ճգնաժամից առաջ հիփոթեքային պարտատոմսերի վարկանիշների գերագնահատման հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝  հղում անելով սեփական աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ վերջին ամիսներին արդարադատության նախարարության  ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Moody’s-ի մի շարք նախկին ղեկավարների հետ, որպեսզի պարզեն արժեթղթերի վարկանիշավորման մեխանիզմը: Մասնավորապես, նրանք փորձել են իմանալ, թե արդյոք գործակալությունը 2004-2007թթ. հաճախորդներին գրավելու նպատակով չի խախտել սեփական չափանիշները:

Ինչպես նշում է թերթը՝ հետաքննությունն այժմ գտնվում է նախնական փուլում: 2013թ. փետրվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը 5 մլրդ. դոլարի հայց է ներկայացրել Standard and Poor’s (S&P) վարկանիշային գործակալության դեմ՝ մեղադրելով նրան հիփոթեքային պարտատոմսերի վարկանիշների միտումնավոր գերագնահատման մեջ: Գործակալությունն իր հերթին այդ պահանջները անվանել է ամերիկյան կառավարության վրեժ` այն բանի համար, որ ԱՄՆ-ի վարկանիշը 2011թ.-ին «AA+»-ից իջել է «AAA»:

WSJ-ի տվյալներով՝ կողմերին վերջերս հաջողվել է պայմանավորվել, և արդյունքում` S&P-ն կվճարի 1.37 մլրդ. դոլարի տուգանք:

Share