Բաժին. Ֆինանսական

UPS-ի եռամսյակային շահույթը 2,5 անգամ նվազել է

Ամերիկյան United Parcel Service Inc. (UPS) արագընթաց փոստային ծառայության զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում 2,5 անգամ նվազել է` կազմելով 453 մլն դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 1,17 մլրդ դոլարի համեմատ: Ընկերության եկամուտները 14,98 մլրդ դոլարից աճել են մինչև 15,9 մլրդ դոլար: Ընդ որում` FactSet գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին ավելի քիչ` 15,77 մլրդ դոլարի եկամուտ:

Նախորդ եռամսյակում ընկերությունը տեղափոխել է 1,3 մլրդ ծանրոց, ինչը 8,1%-ով գերազանցում 2013-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշը:

Մոլորակի խոշորագույն փոստային ծառայության հաշվետվությունը ավանդաբար համարվում է ամերիկյան տնտեսության «բարոմետրը», քանի որ ընկերությանը բաժին է ընկնում ԱՄՆ ուղարկվող ծանրոցների մոտ 50%-ը (ավտոմասերից և դեղորայքից մինչև հագուստ և ֆինանսական փաստաթղթեր):

Share