Բաժին. Ֆինանսական

Մոլորակի մեծահարուստները տնօրինում են 3 տրլն դոլարի անշարժ գույք

MarketWatch-ի տեղեկացմամբ` մոլորակի ամենահարուստ մարդիկ տնօրինում են անձնական օգտագործման 3 տրլն դոլարի անշարժ գույք: Այս գումարն ավելին է, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Հնդկաստանի ՀՆԱ-ն:

Աշխարհում ապրում է ավելի քան 210 հազար մարդ, ում մաքուր ակտիվները գերազանցում են 30 մլն դոլարը: Գրեթե 80%-ը տնօրինում է սեփական օգտագործման առնվազն երկու կամ երեք առանձնատուն:

Wealth-X և Sotheby’s International Realty խորհրդատվական ընկերությունների պատրաստած զեկույցի տվյալներով` անշարժ գույքի տվյալ հատվածի ընդհանուր արժեքը 2014-ին աճել է 8%-ով: Նկատենք, որ միլիարդատերերը, որպես կանոն, յուրաքանչյուր երեք տարին մեկ վաճառում կամ գնում են նոր տներ և բնակարաններ:

Զեկույցի համաձայն` ներկայում մեծահարուստները իրենց միջոցների 30%-ը պահում են անշարժ գույքի տեսքով: Ընդ որում` նրանց երեք քառորդի բնակարանները գտնվում են խոշոր քաղաքներում, իսկ 30%-ինը` դրանց մերձակայքում:

Share