Բաժին. Ֆինանսական

2014թ. «Կալաշնիկովի» եկամուտն աճել է երկու անգամ

Զենքեր արտադրող հանրահայտ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի եկամուտը 2014թ. կազմել է 3 մլրդ ռուբլի: Այս ցուցանիշը 2013թ. համեմատ ավելացել է 28%-ով:

2014թ. ընկերությունը կրկնապատկել է արտադրության ծավալները հասցնելով այն 120.000 միավորի: Այս տարի ընկերությունը պատրաստվում է այս ցուցանիշն ավելացնել ևս 20-25%-ով, իսկ ներդրումները՝ 1.5 մլրդ ռուբլիով:

Ընկերությունից հաղորդում են, որ մինչ 2017թ. կկատարվեն ներդրումներ ավելի քան 5մլրդ ռուբլու: 2015թ. այդ ներդրումների ծավալը կանցնի 2մլրդ ռուբլուց: «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրած զենքերը առաքվում են ԱՄՆ (2014թ. ԱՄՆ է առաքվել 25.000 միավոր ինքնաձիգ), Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Ասիա: Ընկերության արտադրության սպառման հիմնական մասն բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Կանադային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ղազախստանին, Իտալիային, Նորվեգիային և Թայլանդին:

2014թ. ընկերությունում աշխատողների թիվն ավելացել է 14%-ով՝ 4.700 աշխատող: Նշենք, որ «Կալաշնիկով» ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը:

Share