Բաժին. Ֆինանսական

LinkedIn Corp-ի եկամուտներն աճել են 44%-ով

LinkedIn Corp ինտերնետային կայքի եռամսյակային եկամուտներն աճել են մոտ 44%-ով: Այս մասին հաղորդում է REUTERS-ը: LinkedIn-ից հաղորդում են, որ ընկերության մատուցած ծառայություններից օգտվողների թիվն ավելացել է շուրջ 35%-ով: Ընկերության բաժնետոմսերի գներն աճել են 8%-ով: Չինաստանի և միջազգային այլ շուկաների արագ ընդլայնման շնորհիվ վերջին 3 եռամսյակներից յուրաքանչյուրում LinkedIn-ի եկամուտներն աճել են մոտ 50%-ով: 

Ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Ուեյները հայտնել է, որ 4-րդ եռամսյակում ցանցին նոր միացած անդամների ավելի քան 75%-ը ապրում է Միացյալ Նահանգներից դուրս:

 Ընկերությունը 1 բաժնետոմսից վաստակել է 61 ցենտ: Եկամուտները 447.2 մլն դոլարից աճել են մինչև 643.4 մլն դոլար: Նշենք, որ վերլուծաբանների կանխատեսումներով այդ ցուցանիշը պետք է կազմեր 616.8 մլն դոլար: Ընկերությունում այժմ կանխատեսում են 1 բաժնետոմսից 2.95 դոլար շահույթ 2015թ.-ի համար:

Share