Բաժին. Ֆինանսական

Ճապոնիայի պետպարտքն աճել է ևս 100 մլրդ դոլարով

2014թ. վերջին մոլորակի երրորդ խոշոր տնտեսությունն ունեցող Ճապոնիայի պետական պարտքի մակարդակը կազմել է 8 տրլն 654 մլրդ դոլար` 2013թ. ցուցանիշը գերազանցելով 100 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը:

Այսպիսով, երկրի յուրաքանչյուր քաղաքացու, ներառյալ նորածիններին, պետպարտքից բաժին է ընկնում մոտ 68 հազար դոլար:

Տնտեսական համագործակցության և զարգացման երկրների (ՏՀԶԿ)` նախորդ տարեվերջին հրապարակված զեկույցում նշված է, որ Ճապոնիայի պարտքը հավասար է ազգային ՀՆԱ-ի 230%-ին: Բյուջեի ծախսերի մոտ 40%-ը ծածկվում է արժեթղթերի թողարկման հաշվին: 

Նշենք, որ վաղը` փետրվարի 11-ին Ճապոնիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու 2015 ֆինանսական տարվա (մեկնարկում է ապրիլի 1-ին) նոր բյուջեի նախագիծը, որը կազմում է ռեկորդային` 809,2 մլրդ դոլար:

Share