Բաժին. Ֆինանսական

ԿԲ շաբաթական ամփոփ տվյալներ՝ 13.02.2015

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Փետրվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,051,991 դոլար 477.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,844,448 ԱՄՆ դոլար 479.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 2,000,000 ԱՄՆ դոլար 479.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով : Միջբանկային շուկայում իրականացվել է 29,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,538,081 EUR 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,511,876  EUR 547.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 585,093,658 ռուբլի 7.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266,002,606 ՌԴ ռուբլի 7.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.4 մլն ԱՄՆ դոլար: 

Share