Բաժին. Ֆինանսական

Սպասվում է նավթի համաշխարհային գների աճ

Ռուսական մամուլը տեղեկացնում է, որ Քուվեյթից և Քաթարից հաղորդագրություններ են ստացվել նավթի գների աճի հնարավորության և ԱՄՆ-ի որոշ ընկերություններում ներդրումների նվազման մասին:

Ըստ Քուվեյթի նավթի նախարար Ալի Սալեխ ալ-Օմայրի՝ երկրի նավթարդյունաբերության ոլորտում արտադրանքի ավելցուկը ներկայումս օրական 1.8 մլն բարելից քիչ է: Նշենք, որ այս ցուցանիշով էին առաջնորդվում Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) և այլ հաստատություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Միևնույն ժամանակ, Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ Բին Սալեխ Ալ Սադը հայտնել է, որ լավատեսորեն է տրամադրված նավթի գների աճի հանդեպ:

Նշենք նաև, որ Petromatrix ընկերության նավթի շուկայի վերլուծաբան Օլիվյե Ժակոբը Reuters-ին տված հարցազրույցում նշել է, որ նավթի ցածր գները ստիպում են ԱՄՆ-ի ընկերություններին նվազեցնել հորատող գործիքների քանակը: Նավթի գներն ազդում են նաև նավթ արտահանող երկրների բյուջեների վրա, իսկ Լիբանանն արդեն ընդհանրապես բացակայում է շուկայից:

Նախորդ շաբաթ Baker Hughes նավթային ընկերությունը նվազեցրել է հորատող գործիքների քանակը՝ այն հասցնելով 1056-ի, ինչը 2011թ.-ից ի վեր ամենացածր  ցուցանիշն է: Բացի այդ, լիբանանյան National Oil Corporation ընկերությունը հայտարարել է, որ կարող է կասեցնել նավթի արտադրությունը ռազմական հակամարտության պատճառով:

Share