Բաժին. Ֆինանսական

Ամբողջ աշխարհում բաժնետերերին վճարվող շահաբաժիններն աճել են 11%-ով

Henderson Global Investors ներդրումային ընկերության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բաժնետերերին վճարվող շահաբաժիններն ամբողջ աշխարհում աճել են 11%-ով և կազմել են 1.167 տրլն դոլար: Կանխիկ վճարումների ամենամեծ մակարդակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ հասնելով 52 մլրդ դոլարի: Ընկերությունը հայտնում է, որ նավթի ցածր գների և երկրների տնտեսությունների զարգացման ցածր տեմպերի պատճառով շահաբաժիններն ընթացիկ տարում կաճեն ևս 1%-ով: 2014թ.-ին շահաբաժինների մեծությունները տարբեր տարածաշրջաններում փոփոխվել են տարբեր ուղղություններով և չափերով: Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, դրանք աճել են 15%-ով և կազմել են 392 մլրդ դոլար: Մեծ Բրիտանիայում շահաբաժիններն աճել են 31%-ով (135 մլրդ դոլար), Ճապոնիայում՝ 6%-ով (49 մլրդ դոլար): Իսկ ահա զարգացող շուկաներում ցուցանիշները նվազել են 12%-ով և կազմել են 114 մլրդ դոլար:

Նշենք, որ 2009թ.-ից ի վեր ամբողջ աշխարհում շահաբաժիններն աճել են 60%-ով: Վճարվող շահաբաժինների մեծությամբ առաջինը Vodafone ընկերությունն է՝ 20%-ով: Նույն շարքում են Shell նավթային ընկերությունը, China Constraction Bank-ը, HSBC-ն, Apple-ը և Microsoft-ը: Իսկ ահա հանքարդյունաբերական ընկերությունները երրորդ տարին անընդմեջ նվազեցրել են շահաբաժինները:

Share