Բաժին. Ֆինանսական

2014թ.-ի ընթացքում Credit Agricole SA բանկի զուտ շահույթը նվազել է 6.8%-ով

Լրատվական կայքերը հաղորդում են, որ 2014թ.-ի ընթացքում Credit Agricole SA բանկի զուտ շահույթը նվազել է 6.8%-ով՝ կազմելով 2.34 մլրդ եվրո: 2014թ.-ի 4-րդ եռամսյակում բանկն ավելացրել է զուտ շահույթը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կրճատվել են հնարավոր վարկային կորուստների պահուստներին հատկացումների չափերը, և ավելացել են բանկի եկամուտները: 2014թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Credit Agricole Sa-ի զուտ շահույթն ավելացել է 13%-ով և կազմել է 697 մլն եվրո: Բանկի Credit Agricole առևտրային և ներդրումային ստորաբաժանման շահույթը նախորդ տարվա վերջին եռամսյակում ավելացել է՝ 27 մլն եվրոյից հասնելով 247 մլն եվրոյի: Ֆիքսված եկամուտներով ակտիվների և գանձապետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունների շնորհիվ դրամական մուտքերն ավելացել են 17%-ով և կազմել են 382 մլն եվրո: Սպառողական վարկավորման ոլորտում բանկի զուտ շահույթը Ֆրանսիայում հոկտեմբեր-դեկտեմբերին նվազել է մինչև 201մլն եվրո: Amundi Group ընկերությունը ներառող ստորաբաժանման և ապահովագրության ու հարուստ հաճախորդների սպասարկման շնորհիվ ապահովված ընդհանուր շահույթն աճել է 6.7%-ով և հասել է 391 մլն եվրոյի: Հնարավոր վարկային կորուստների պահուստներին հատկացումների չափերը նվազել են 6.8%-ով՝ մինչև 2.34 մլրդ եվրո:

Նշենք, որ բանկի նպատակային շահույթի մակարդակը 2016թ.-ի համար կազմում է 4 մլրդ եվրո: Բանկի կապիտալացումը գնահատվում է 30.9 մլրդ եվրո:

Share