Բաժին. Ֆինանսական

Կառավարության որոշմամբ կվերադարձվեն հիպոթեքային վարկերի վճարված տոկոսագումարները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Նրա խոսքով՝ կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան:

 

Share