Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ի ուսանողներն ավելացրել են իրենց վարկերը

Ըստ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի տվյալների՝ ԱՄՆ-ի ուսանողներն ավելացրել են ուսման համար պարտքով վերցրած գումարները նախորդ տարվա ընթացքում: Նշվում է նաև, որ վերջին տասնամյակում ուսանողների ընդհանուր վարկի մնացորդը եռապատկվել է և կազմել է 1.2 մլրդ դոլար: Վերլուծաբանները հայտնել են, որ վարկ վերցնող ուսանողների թիվը 10 տարվա ընթացքում (2004-2014թթ.) աճել է 92%-ով՝ հասնելով 43 մլն-ի: Վարկերի միջին մնացորդը կազմում է 27000 դոլար: 

Նշենք, որ տնտեսության լճացումը 2007-2009թթ.-ին նվազեցրեց տնային տնտեսությունների կողմից պարտքերի ավելացումը: Չնայած այդ հանգամանքին՝ ուսանողական վարկերը շարունակում էին և դեռ շարունակում են աճել: 

2010թ.-ից ի վեր ուսանողական վարկերն ամենատարածվածն են հիփոթեքային վարկերից հետո: Վարկառուների մեկ երրորդը 20-29 տարեկան է:

Share