Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բարենպաստ պայմաներ՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել շրջակա միջավայրը, դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաներ ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար:

Համագործակցության շրջանակները  իրենց մեջ ներառելու են նաև բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետևյալ ուղղությունները.

– էկոլոգիական կրթության բարձրացման ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում,

– էկոմթերք արտադրող փոքր և միջին ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում,

– աջակցություն գյուղացիական տնտեսություններին և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միությունը՝  «ՆԱԲՈՒ»-ն հիմնադրվել է 1899թ.-ին: Այն հանդիսանում է Գերմանիայի առաջին և բնապահպանական ասոցացիան:Ասոցիացիան իր մեջ ներառում է 520.000 անդամ և իր գործունեության ընթացքում ներգրավել է ավելի քան 37.000 կամավորների:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

Share