Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Մեծամորում գործարկվել է բանկի 53-րդ մասնաճյուղը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 53-րդ՝ «Մեծամոր» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2բ, 1-6 հասցեում:

Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Սույն թվականի փետրվար 24-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, բանկի նորաբաց մասնաճյուղում  American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև հաճախորդները կստանան  վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու  դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 53-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

Share