Բաժին. Ֆինանսական

2014-ին ԱՄՆ բանկերի շահույթը նվազել է 1,3%-ով

Ամերիկյան բանկերի համախառն զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 7,3%-ով կամ 2,9 մլրդ դոլարով` 39,8 մլրդ դոլարից հասնելով 36,9 միլիարդի: Այս մասին են վկայում Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի տվյալները (Federal Deposit Insurance Corporation, FDIC):

Հաշվետու եռամսյակում ֆինանսական կառույցների 61,2%-ը ցուցադրել է շահույթի աճ: Անշահութաբեր բանկերի մասնաբաժինը կրճատվել է մինչև 9,4%` 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբերին արձանագրված 12,7%-ի համեմատ:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ` խնդրահարույց բանկերի թիվն ԱՄՆ-ում կազմել  է 291, ինչը 38-ով պակաս է 2013-ի ցուցանիշից:

Անցյալ տարվա արդյունքներով` ամերիկյան բանկերի համախառն զուտ շահույթը նվազել է 1,3%-ով (1,7 մլրդ դոլար)` կազմելով 152,7 մլրդ դոլար: Ընդ որում` վերջին 5 տարում սա առաջին նվազումն է: Նկատենք սակայն, որ 2014-ին բանկերի 64%-ը արձանագրել է շահույթի աճ:

Share