Բաժին. Ֆինանսական

Մուտք գործեք ACBA-ON LINE համակարգ մոբայլ տոկենի միջոցով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը և բանկում ինովացիոն լուծումների ներդրմանը, դեռևս  2009–ին ներդրել էր բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը:

ACBA-ON LINE  բանկային հաշիվների առցանց կառավարման  համակարգից օգտվելու  ժամանակ, նախկինում  հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը  հնարավոր է  գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝   IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից, և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարի ցանկացած վայրից:

Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գառտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN  հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձիք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:

ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու` լրացնելով ACBA – ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ §Ագբա Լիզինգ¦ վարկային կազմակերպությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

Share