Բաժին. Ֆինանսական

FATF. «Իսլամական պետության» տարեկան եկամուտն անցնում է 1 մլրդ դոլարից

Փողերրի լվացման դեմ ֆինանսական միջոցների ձեռնարկման կազմակերպության (FATF) վերլուծաբանները հրապարակել են տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձել են նաև «Իսլամական պետությանը»:

Հաշվետվությունում նշվում է, որ ԻՊ-ի տարեկան եկամուտն անցնում է 1 մլրդ ԱՄՆ դոլարից: Ահաբեկիչները եկամուտների մեծ մասը ստացել են նավթի վաճառքից և բանկային ավանդների հափշտակումից: Կազմակերպության հաշվետվության մեջ ասվել է, որ միայն ԻՊ-ի ահաբեկիչների աշխատավարձի համար տարեկան ծախսվում է ավելի քան 10 մլն դոլար: Ահաբեկիչների միջին աշխատավարձը կազմում է 350-400 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը հասնում է մինչ 1500-ի:

FATF-ի տվյալներով ներկա պահին ԻՊ շարքերում կռվում են ավելի քան 30.000 մարդ, որից 20.000 օտարերկյա վարձու կռվողներ են: Վերլուծաբանները կարծում են, որ այս տարի ԻՊ-ի եկամուտները կավելանան 25-30%-ով:

Share