Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 06/03/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 479.59 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով և կազմել 526.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել 8.04 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.75 դրամով և կազմել 729.12 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 40.48 դրամով և կազմել 18533.85 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.97 դրամով և կազմել 249.64 դրամ: Պլատինի գինն աճել է 125.25 դրամով և կազմել 18287.14 դրամ: 

Share