Բաժին. Ֆինանսական

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկ զուգարանը

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել աշխարհի ամենահայտնի և ամենաթանկ զուգարանը, որը գտնվում է Քորնոուլյան ափին: Զուգարանի մակերեսը 46 քառակուսի մետր է:

Օբյեկտի նման բարձր գինը կապված է այն տեսարանի հետ, որը բացվում է զուգարանից: Մասնագետները կարծում են, որ սա ամենագեղեցիկ տեսարանն է, որը կարող է լինել Բրիտանիա կղզու ափերին:

Աճուրդի նախնական գինը սահմանվել է 103.000 եվրո, սակայն Cilve Emson աճուրդի տան աշխատակիցները նշել են, որ վաճառքի գինը կարող է անցնել 200.000 եվրոն: 

Նշենք, որ 2014թ. զուգարանի տերերի զուտ շահույթը կազմել է 37.000 եվրո, իսկ եկամուտն անցել է 100.000-ից: Ավելացնենք, որ զուգարանի մուտքն արժե 7 եվրո:

Share