Բաժին. Ֆինանսական

ԵՏՄ-ում արժութային միություն և նոր արժույթ կստեղծվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը և Ռուսաստանի բանկին «որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը»:

Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, Պուտինի հրամանով ՌԴ համապատասխան մարմինները մինչ 2015թ. սեպտեմբեր, ԵՏՄ անդամ երկրների ֆինանսների նախարարների և ԿԲ նախագահների հետ պետք է քննարկեն այս հարցը: 

ՌԴ նախագահի հանձնարարությունների շարքում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների և ԵՏՄ-ի անդամների հետ համագործակցությամբ ապահովել ռուսական նախարարությունների և գերատեսչությունների լիարժեք մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված համաձայնեցված քաղաքականության իրականացմանը: Այս ամենի վերաբերյալ առաջին զեկույցը Պուտինը պահանջել է մինչ հունիսի մեկը:

Share