Բաժին. Ֆինանսական

Deutsche Bank-ը կանխատեսում է եվրոյի աննախադեպ անկում՝ մինչ 85 ցենտ

Deutsche Bank-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` ընթացիկ տարեվերջին եվրոյի փոխարժեքը կհավասարվի ամերիկյան դոլարին, 2016-ին այն կարժենա 90 ցենտ, իսկ 2017-ին` արդեն 85 ցենտ: Ներկայում մեկ եվրոն արժե 1,07 դոլար:

Եվրոյի փոխարժեքի անկման հիմնական պատճառն, ըստ բանկի վերլուծաբանների, Եվրոպայից կապիտալի արտահոսքն է, որը մինչև 2017թ. հնարավոր է հասնի 4 տրլն եվրոյի: Վերջին 6 ամիսներին այն գերազանցել է 300 մլրդ եվրոն: Գերմանական բանկի կարծիքով` կապիտալի արտահոսքի պատճառը բացասական տոկոսադրույքներն են ու Եվրոպական կենտրոնական բանկի մեկնարկած քանակական մեղմման (QE) ծրագիրը: Միջոցների ճնշող մեծամասնությունը հոսել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Կանադա:

Ընթացիկ գործառնությունների հաշիվների հավելուրդը եվրոգոտում աճում է 2011-ից սկսած` նախորդ տարեվերջին կազմելով 234 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի 3%-ը: Կորպորացիաները, ներդրումներ կատարելու փոխարեն, գերշահույթներն օգտագործում են դրամական պահուստների համար:

Նկատենք, որ 1995-ից ի վեր եվրոյի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ հասել է նվազագույն մակարդակի:

Share