Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը Անդորայի մասնավոր բանկին մեղադրում է փողերի լվացման համա

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Անդորայի հինգ բանկերից մեկին` Banca Privada d’Andorra-ին (BPA, Անդորայի մասնավոր բանկ) մեղադրում է Ռուսաստանից, Վենեսուելայից և Չինաստանից հանցավոր խմբավորումների դրամական միջոցների լվացման համար: Անդորական բանկը ամերիկյան չորս բանկերի միջոցով փոխանցել է միլիոնավոր դոլարներ, որոնք ունեցել են ապօրինի գործարքներին բնորոշ բոլոր նախանշաները:

ԱՄՆ ֆիննախի ֆինանսական հանցագործությունների գծով հետաքննության վարչության (FinCEN) հրապարակած տվյալներով` բավարար ապացույցներ կան պնդելու, որ Banca Privada d’Andorra-ն զբաղվել է փողերի լվացմանն առնչվող գործունեությամբ, իսկ բանկի պաշտոնյաներից մի քանիսը ծառայություններ են մատուցել կազմակերպված հանցավորությանը, կաշառակերությանը, մաքսանենգությանն ու խարդախությանը մասնակից ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների:

1962-ին հիմնադրված Banca Privada d’Andorra-ն համարվում է BPA Group-ի դուստր ընկերությունը և Անդորայի չորրորդ խոշոր դրամատունը: Ակտիվների համախառն ծավալը գերազանցում է 1,780 մլրդ եվրոն: Անդորայում բանկն ունի 7 մասնաճյուղ, իսկ արտերկրում (Իսպանիա, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Պանամա և Ուրուգվայ)` 5:

Share