Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 11/03/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.15 դրամով և կազմել 481.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.75 դրամով և կազմել 510.66 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 7.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.40 դրամով և կազմել 725.28 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 57.42 դրամով և կազմել 17989.56 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.58 դրամով և կազմել 244.3 դրամ: Պլատինի գինը նվազել է 158.67 դրամով և կազմել 17633.48 դրամ: 

Share