Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն Ուկրաինային 17.5 մլրդ դոլար կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային վարկ տրամադրելու որոշումը: Այս մասին հայտնել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Լագարդը նշել է, որ Ուկրաինային կտրվի 17.5 մլրդ դոլարի վարկ:

Լագարդի խոսքով` այս վարկը առաջիկա չորս տարիների ընթացքում կօգնի Ուկրաինային վերականգնել տնտեսությունը: Ուկրաինայի ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալներով` երկրին անհրաժեշտ է ընդամենը 37 մլրդ դոլար, սակայն վերլուծաբանները նշում են, որ այս թիվը իրականում անցնում է 70 մլրդ դոլարից:

Լագարդն ասել է, որ stand-by ծրագիրը կասեցվել է, քանի որ Ուկրաինան չի կարողացել հստակ փաստարկներ ներկայացնել իր վճարունակության վերաբերյալ: Ըստ Stand-by ծրագրի` առաջիկա չորս տարում Ուկրաինային պետք է հատկացվեր 40 մլրդ դոլար:

Share