ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության տվյալներով այս տարվա փետրվարին՝ 2014-2015 ֆինանսական տարում երկրի պետբյուջեյի պակասուրդը հունվար ամսի նկատմամբ ավելացել է 11 անգամ և կազմել է 192.3 մլրդ դոլար: Հունվարին այս ցուցանիշը կազմել էր 17.5 մլրդ դոլար:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասուրդը նվազել է 0.6%-ով: 2014թ. փետրվարին այս ցուցանիշը կազմել է 193.5 մլրդ դոլար: ԱՄՆ-ի առաջատար վելուծաբանական ընկերություններն այս ցուցանիշը կանխատեսել էին 188 մլրդ դոլարի չափով:
Հաշվետու ամսում պետծախսերը նվազել են 1.8%-ով և կազմել 331.7 մլրդ դոլար, իսկ եկամուտները՝ 3.4%-ով և կազմել 139.39 մլրդ դոլար:
Նշենք, որ ԱՄՆ-ի բյուջեյի «սև» ամիսը համարվում է փետրվարը, քանի որ հենց այս ամսում է հրապարակվում բյուջեի արդյունքները և այս ամսում են ի հայտ գալիս չնախատեսված ծախսեր: