Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 1187.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 16.89 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.29%-ով և կազմել 1144.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):