Բաժին. Ֆինանսական

Սվոփ գործարքի պայմանագիր՝ Հայաստանի կենտրոնական բանկի ու Չինաստանի ազգային բանկի միջև

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարքի պայմանագիր:

Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը: ԿԲ նախագահը գտնվում է Չինաստանում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակում:

Share