Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը Schlumberger-ին տուգանել է 232,7 մլն դոլարով

Նավթային ծառայությունների խոշորագույն ընկերությունը` Schlumberger-ը ամերիկյան իշխանություններին ստիպված կլինի 232,7 մլն դոլարի տուգանք վճարել` Իրանի և Սուդանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար:

Ընկերությունը քրեական հետաքննությունը դադարեցնելու համար պարտավոր է վճարել 155,1 մլն դոլար: Ընդ որում` Schlumberger-ը ամերիկյան կառավարությանը կփոխանցի անօրինական ճանապարհով ստացված շահույթից 77,6 մլն դոլար: Սրանով` ընկերությունը կվճարի ԱՄՆ պատժամիջոցները երբևէ խախտելու համար սահմանված ռեկորդային տուգանք: Ավելի վաղ, ֆրանսիական BNP Paribas-ը 9 մլրդ դոլար էր վճարել Իրանի, Կուբայի և Սուդանի նկատմամբ թույլ տված նմանօրինակ խախտումների համար: Սակայն ընդհանուր գումարից տուգանքը կազմեց միայն 140 մլն դոլար:

ԱՄՆ իշխանությունների տվյալներով` Տեխաս նահանգում հիմնված Schlumberger-ի ստորաբաժանումը (Հյուսթոնում է գտնվում միջազգային կենտրոնակայաններից մեկը) 2004-2010թթ. ընկած ժամանակահատվածում ապօրինի ճանապարհներով հորատման համար սարքավորումներ է տեղափոխել Իրան և Սուդան:

Share