Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ 27.03.2015

Մարտի 23-27-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,644,687 դոլար 473.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 92,577,408 ԱՄՆ դոլար 475.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 23,650,000 ԱՄՆ դոլար 472.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,888,203 EUR 513,53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 7,635,996  EUR 519.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 618,469,703 ռուբլի 8.01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 229,315,105 ՌԴ ռուբլի 8.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար: 

Share