Բաժին. Ֆինանսական

HP-ն Autonomy-ից 5,1 մլրդ դոլար է պահանջում կեղծ հաշվետվության համար

Ամերիկյան Hewlett-Packard-ը (HP) բրիտանական Autonomy ընկերության հիմնադիր Մայքլ Լինչի և նախկին ֆինանսական գլխավոր տնօրեն Սուշովան Հուսեյնի դեմ 5,1 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Հայցում HP-ն հաստատում է, որ Autonomy-ի մենեջերները ընկերության վաճառքից առաջ, 2011թ. ներկայացրել են չափազանցված ֆինանսական ցուցանիշներ: Նկատենք, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը Autonomy-ն ձեռք է բերել 10 մլրդ դոլարով: «HP-ն հաստատում է, որ մարտի 30-ին հայց է ներկայացվել ընդդեմ Մայքլ Լինչի և Սուշովան Հուսեյնի` Autonomy-ում իրենց ղեկավարության օրոք խարդախություններ ծավալելու մեղադրանքով»,- ասված է HP-ի հայտում:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Autonomy և HP ընկերությունների միջև հակամարտությունն սկսվել է 2012-ին: HP-ն ստիպված է եղել դուրս գրել ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դոլարի պարտք, որից 5 մլրդ դոլարը` Autonomy-ի հաշվապահական անճշտության պատճառով: HP-ն մեղադրել է բրիտանական ընկերությանը ֆինանսական ցուցանիշների կեղծման համար:

Share