Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 01/04/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 471.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 506.40 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 8.08 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 695.73 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 30.35 դրամով և կազմել 17987.33 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.65 դրամով և կազմել 251.55 դրամ: Պլատինի գինն աճել է 158.74 դրամով և կազմել 17108.43 դրամ:

Share