Բաժին. Ֆինանսական

ՌԴ միջազգային պահուստները մեկ շաբաթվա ընթացքում ավելացել են մոտ 8 մլրդ դոլարով

Ռուսաստանի Բանկի տվյալներով` 2015թ. մարտի 27-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմել են 360,8 մլրդ դոլար: Ընդ որում` մարտի 20-ի դրությամբ` ՌԴ միջազգային պահուստները գնահատվել են 352,9 մլրդ դոլար: Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում դրանք ավելացել են 7,9 մլրդ դոլարով:

Նկատենք, որ դրանից երկու շաբաթ առաջ աճի ցուցանիշը կազմել է 1,2 մլրդ դոլար:

ՌԴ միջազգային պահուստները ներկայացնում են ՌԴ Բանկի և ՌԴ կառավարության տնօրինությամբ պահվող բարձր իրացվելիությամբ ֆինանսական ակտիվներ: Միջազգային պահուստները պահվում են արտարժույթով կամ մոնետար ոսկով` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահուստային դիրքորոշմանը հատուկ փոխառության իրավունքներով:

Share