Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/04/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով և կազմել 475.30 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.60 դրամով և կազմել 501.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 9.06 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.68 դրամով և կազմել 693.46 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 152.60 դրամով և կազմել 18449.82 դրամ: Արծաթի գինն աճել է 3.28 դրամով և կազմել 252.9 դրամ: Պլատինի գինն աճել է 99.42 դրամով և կազմել 17894.34 դրամ: 

Share