Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 15/04/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով և կազմել 472.64 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.39 դրամով և կազմել 500.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 9.36 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.37 դրամով և կազմել 695.82 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 117.79 դրամով և կազմել 18155.1 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.63 դրամով և կազմել 244.35 դրամ: Պլատինի գինը նվազել է 159.05 դրամով և կազմել 17429.5 դրամ: 

Share