Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/04/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 472.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.14 դրամով և կազմել 510.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 9.29 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 8.52 դրամով և կազմել 710.12 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 174.24 դրամով և կազմել 18287.03 դրամ: Արծաթի գինն աճել է 4.41 դրամով և կազմել 250.08 դրամ: Պլատինի գինն աճել է 288.87 դրամով և կազմել 17719.91 դրամ: 

Share