Բաժին. Ֆինանսական

Կայացել է ԿԲ խորհրդի նիստ

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը ապրիլի 18-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:

ԿԲ խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները,       «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:

Ուժը կորցրած են ճանաչվել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/1, Ա/Ձ Վալերիկ Աբրահամյան փոխանակման կետի թիվ 527 և Ա/Ձ Սերյոժա Մելիքջանյան փոխանակման կետի թիվ 735 լիցենզիաները:

Share