Բաժին. Ֆինանսական

ԱՊՀ երկրները բարձրացնում են հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարի արդյունավետությունը

Հարկային հետաքննության մարմինների և ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդների միջև ստորագրվել է արձանագրություն

Ապրիլի 17-ին Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) նախագահ, Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարար Ս.Նալիվայկոն արձանագրություն են ստորագրել հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարում փոխգործակցության մեխանիզմների և գործողությունների համակարգման մասին: Համագործակցության նոր ձևաչափով նախատեսվում է աջակցություն` ԱՊՀ անդամ պետություններում կառույցների ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն` հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին:

Share