Բաժին. Ֆինանսական

Չեմպիոնների Լիգա. Բավարիան և Բարսելոնան կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան կայացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպումներ: 

Բարսելոնան սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակի հասավ «ՊՍԺ»-ի նկատմամաբ: Առաջի խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Բարսայի» հարձակվող Նեյմարը:

Իսկ Բավարիան սեփական հարկի տակ վեց գնդակ խփեց Պորտուի դարպասը, միաժամանակ բաց թողնելով մեկը: Բավարիայի կազմում գոլերիի հեղինակ դարձան Ալկանտարան, Բոատենգը, Մյուլերը, Խաբի Ալոնսոն և Լևանդովսկին՝ դուբլ, իսկ Պորտույի միակ գոլը խփել է թիմի ավագ Ջեքսոն Մարտինեսը: 

Նշենք, որ այսօր երեկոյան կկայանան մնացած երկու հանդիպումները, որտեղ Մոնակոին կհյուրընկալվի Յուվենտուսը, իսկ Ատլետիկոն կխաղա Ռեալի հետ Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում:

 

Share