Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 22/04/15

2015թ-ի ապրիլի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD`Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,653,172 դոլար 472.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 46,536,340 ԱՄՆ դոլար 474.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել 6,100,000 ԱՄՆ դոլար 474.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք  վաճառք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,919,301 EUR 506.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 4,396,080  EUR 510.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 362,462,688 ռուբլի 8.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 94,650,967 ՌԴ ռուբլի 9.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.2 մլն ԱՄՆ դոլար: 

Share