Բաժին. Ֆինանսական

Deutsche Bank-ի զուտ շահույթը նվազել է 2 անգամ

Գերմանական Deutsche Bank-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50%-ով և կազմել 559 մլն եվրո:

Միևնույն ժամանակ բանկի եկամուտն աճել է 24%-ով և կազմել 10.4 մլրդ դոլար: Նշենք, որ  վերլուծաբանները կանխատեսում էին շահույթի 770 մլն և եկամուտների 8.9 մլրդ ցուցանիշները: Հիշեցնենք նաև, որ բանկի շահույթի նման անկման պատճառ է հանդիսացել ԱՄՆ կառավարությունը, որը LIBOR տոկոսադրույթի մանիպուլյացիաների պատճառով բանկին տուգանել է 2.5 մլրդ դոլարով:

Share