Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/04/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 476.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 8.48 դրամով և կազմել 532.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 9.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.22 դրամով և կազմել 734.50 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 18.65 դրամով և կազմել 18518.56 դրամ: Արծաթի գինն աճել է 2.70 դրամով և կազմել 252.43 դրամ: Պլատինի գինն աճել է 232.09 դրամով և կազմել 17737.38 դրամ:

Share