Բաժին. Ֆինանսական

Շվեյցարական UBS բանկի զուտ շահույթն աճել է 1.8%-ով

Շվեյցարական UBS բանկի հրապարակած հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2015թ. առաջին եռամսյակում աճել է 1.8%-ով և կազմել 1.977 մլրդ շվեյցարական ֆրանկ: Նշենք, որ վերլուծաբանների սպասումների համաձայն զուտ շահույթի չափը պետք է կազմեր 1.22 մլրդ ֆրանկ:

Բանկի գործառնական շահույթը կազմել է 9.263 մլրդ ֆրանկ, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 21.8%-ով: Հիշեցնենք, որ UBS բանկը 150 տարվա պատմություն ունի, այն Շվեյցարիայի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը գործում է աշխարհի 50 տարբեր երկրներում, իսկ աշխատակիցների քանակը գերազանցում 65 հազարը:

Share