Բաժին. Ֆինանսական

Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են 25.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռմսյակում Հայաստանում գինու արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 25.4%-ով և կազմել 1 370 100 լիտր:

Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրության ծավալները նվազել են 25.2%-ով և կազմել 53 200 լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 19.2%-ով և կազմել 2 763 500 լիտր:

Share