Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 08/05/15

2015թ-ի մայիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
 
USD՝  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,015,237 դոլար 478.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 96,147,881 ԱՄՆ դոլար 481.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել 2,400,000 ԱՄՆ դոլար 482.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 19,388,365 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,912,937 EUR 535.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,567,127  EUR 541.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 911,752,531 ռուբլի 9.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 191,612,341 ՌԴ ռուբլի 9.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Ապրիլ 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.8 մլն ԱՄՆ դոլար:

Share